|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ջերմուկի անձնագրային ծառայության նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 314-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՀՔԾ-ն:
Համաձայն ձեռք բերված տվյալների՝ 2005 թվականի մարտի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ջերմուկի անձնագրային ծառայության նախկին պետի կողմից Ա. Ա.-ի անվամբ տրվել է կեղծ հիմքով ՀՀ քաղաքացու անձնագիր, որը հետագայում օգտագործվել է վերջինիս կողմից:
Կատարվում է նախաքննություն: