|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այն ժամանակ, երբ բոլորը միահամուռ էին, ուրիշ էր, հիմա այդպես չէ. իբր շատ-շատ էին, հիմա էլ մասնատվել են. yerkir.am-ի հետ զրույցում ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը:
Նա նշեց, որ գնում է Բաղրամյան պողոտա, զրուցում տղաների հետ, բայց արդեն չի հասկանում` ինչո՞ւ են նրանք մնում այնտեղ: «Հավանաբար, ռոմանտիկ տրամադրություններից ելնելով, մնում են: Թե ինչքա՞ն կմնան, չգիտեմ: Ես գնում եմ Բաղրամյան, խոսում տղաների հետ: Կարծում եմ` քանի որ պառակտում եղավ, կարևոր չէ` ում կողմից եղավ, էլ պայքարն այն չէ: Պետք է հոժարակամ գնան տղաները: Ոստիկանությունն էլ մտածում է` ինչքա՞ն կարող եմ դիմանալ: Հասկանում եմ ոստիկաններին` 1-2 օր էլ կսպասեն ու կցրեն»,- ասաց Թոքմաջյանը:
Ըստ նրա` անիմաստ է հիմա արդեն Բաղրամյանում մնալը, իսկ ոստիկանությունն էլ չի խառնվում` ենթադրելով, որ ինքնըստինքյան ցրվելու են: «Կարծում եմ` արդեն իզուր է մնալը: Նախագահն ինչ-որ բան խոստացել է և երկրորդ անգամ չի անդրադառնա հարցին»,- ասաց քանդակագործը: