|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ստեփանծմինդա-Լարս անցակետով ծիրանի արտահանում իրականացնող մեր հայրենակիցները խմբագրություն են ահազանգել ասելով, որ 24-ժամյա գրաֆիկը նվազեցնելու հետևանքով անցակետում կուտակումներ են առաջացել: Մեր գրուցակիցը, ով չցանկացավ իր անունը նշել դժգոհեց, «խնդիրը արհեստականորեն է ստեղծվել, երկրորդ պատճառն էլ այն է, որ ռուսական կողմի անցակետը վատ է աշխատում, և մեծ հերթեր են գոյանում»:
Այս կապակցությամբ Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մեզ հավաստիացրեց, որ այնտեղ այլ սկզբունքով են աշխատում: «Վստահեցնում եմ՝ արդեն կուտակումներ չկան, ուղղակի այնտեղ անձնակազմի հետ կապված խնդիրներ կային, որ չէր բավարարում, սակայն հարցն արդեն կարգավորված է», -թերթի փոխանցմամբ ասել է նա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։