|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը այսօր մեկնում է պատասխանատու հանդիպման Վենետիկի հանձնաժողովականների հետ: Մեր պատվիրակությանը ծանր օրեր են սպասվում: Հուլիսի 1-2-ին կայանալիք հանդիպումների ընթացքում մերոնք պետք է «վենետիկցիների» մոտ հիմնավորեն սահմանադրական փոփոխությունները: Այդ քննարկումներից էլ պարզ կլինի, թե Հայաստանն ինչ փոփոխություններ է անելու:
Մասնավորապես՝ հստակություն կմտցվի համամասնական ընտրակարգին անցնելու, կառավարման խորհրդարանական մոդելի ընտրության, դատական իշխանության համակարգում առանցքային փոփոխությունների հարցում: Մեզ հայտնի դարձավ, որ Գագիկ Հարությունյանից բացի Վենետիկ կմեկնեն Վարդան Պողոսյանը, Հրայր Թովմասյանը, Գագիկ Ղազինյանը: Ըստ ամենայնի, հուլիսի վերջին նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։