|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հունիսի 30-ին, ժամը 10.15-ին, «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտից» ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ մի տղամարդ բարձրացել է չորրորդ հարկ և հիվանդասենյակներից մեկում կրակել կնոջ վրա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1982 թվականին ծնված Հայկ Վարդանյանը հիվանդասենյակում երկու անգամ կրակել է իր կնոջ ուղղությամբ` վնասվածքներ պատճառելով պարանոցի և ուսի շրջանում, ապա ինքնասպան է եղել` կրակելով իր կրծքին: Դեպքի վայրում հայտնաբերվել է արտասահմանյան արտադրության, 9 մմ-անոց ապօրինի ատրճանակ և երեք պարկուճ: Եվս մեկ ատրճանակ հայտնաբերվել է Վարդանյանի գրպանում: