|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքները և իշխանությունների խոստումը` ազգայնացնել «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կարող են ստիպել ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը վաճառել իր դուստր ընկերությունը. գրում է Коммерсантъ-ը։
«Ռուսական հոլդինգն արդեն բանակցություններ է վարել հայազգի գործարարների հետ, այդ թվում՝ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի: Սակայն նոր սեփականատեր գտնելը հեշտ չէ. սակագների անհավասարակշռությունը հանգեցրել է նրան, որ ընկերությունը զգալի պարտքեր է կուտակել, իսկ ցուցարարները պահանջում են, որ իշխանությունները չփոխհատուցեն ընկերության կորուստները պետական բյուջեից»,- գրում է թերթը։
Коммерсантъ-ը, իր աղբյուրներին վկայակոչելով, հաստատում է, որ հոլդինգը պատրաստ է հրաժարվել խնդրահարույց ակտիվից:
Թերթի երևանյան զրուցակիցը պնդում է, որ ՀԷՑ-ը ձեռք կբերի գործարար Սամվել Կարապետյանը. բանակցությունները սկսվել են դեռ մինչ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Սակայն «Տաշիր գրուպ»-ի ներկայացուցիչները հերքել են տեղեկությունը:
Սակայն թերթի այլ աղբյուր, ով ծանոթ է երևանյան էներգետիկ վիճակին, հաստատում է Սամվել Կարապետյանի, ինչպես նաև այլ գործարարների հետ վաճառքի մասին բանակցությունների փաստը: