|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այս պահին լարված իրավիճակ է Բաղրամյան պողոտայում: Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ մոտեցավ Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներին: Նրանք տեղեկացրեցին, որ, «Սանիտեկ»-ի հաղորդման համաձայն, քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում քննիչի կողմից որոշում է կայացվել առգրավում կատարելու մասին: Մասնավորապես` առգրավման են ենթակա «Սանիտեկ» կազմակերպությանը պատկանող` տվյալ պահին Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները:
Ցուցարարները ընդդիմացան ոստիկանների ասածներին, բարձրացան աղբամանների վրա և հայտարարեցին, որ թույլ չեն տա հեռացնել տարածքից աղբամանները: Նրանք ոստիկաններից պահանջեցին 15 հազար օրինակ գրավոր պահանջ, որտեղ գրված է, որ «Սանիտեկ»-ի ներկայացուցիչը նման հաղորդում է արել: