|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ինչպես Բաղրամյան պողոտայից հայտնում է Yerkir.am-ը, այս պահին ոստիկանների մեծ մասը հեռացել է Բաղրամյան պողոտայից: Վլադիմիր Գասպարյանը, դիմելով ցուցարաներին, կոչ արեց գնալ եւ կարդալ Սերժ Սարգսյանի ելույթը:
Լրագրողների դիտարկմանը, բայց չէ՞ որ ըստ նախագահի խոսքի որոշումը չի կասեցվել, եւ խնդրի լուծումը ժամանակավոր է, ոստիկանապետը ասաց` ընկալման խնդիր է: Պատասխանելով հարցին` կցրվե՞ն այսօր ցուցարարները, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց «Կարծում եմ` այսօր կուրախանան, նոր կցրվեն»:
Հերթական անգամ անդրադառնալով ցույցի առաջին օրը ոստիկանների կողմից գործադրած բռնություններին` Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Մենք այդ օրը ուժ չենք կիրառել, դուք դեռ չեք տեսել ուժ կիրառելը»: