|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «հեքիաթներ» որակեց այն լուրերը, թե իբր կառավարության որոշմամբ արգելված է քաղաքացիական հագուստով ոստիկանների ներկայությունը բողոքի ակցիայի ժամանակ: «Չկա նման բան»,- հայտարարեց նա:
Ոստիկանապետը հայտնեց, որ ոստիկանությունը գործողության կդիմի միայն այն ժամանակ, երբ օրինախախտում լինի: «Վստահ եմ, որ ուժ կիրառելու անհրաժեշտություն չի լինի»,- հավելեց նա: Նաեւ վստահեցրեց, որ ոստիկանությունը միշտ կատարում է իր խոստումը:
Գասպարյանը կոչ արեց լրատվամիջոցներին` ավելորդ չսրել իրավիճակը: Իսկ վերջում հայտարարեց. «Երեխե\'ք ջան, մի\' անհանգստացեք: Շաբաթ-կիրակի է, հանգստացե\'ք»: