|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Սանիտեկ» ընկերության աղբատար մեքենաները դեռևս չեն եկել Բաղրամյան պողոտա՝ հավաքելու այնտեղ կուտակված աղբը:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ ընկերության ներկայացուցիչները հրաժարվում են իրականացնել աղբահանություն: Ըստ նրա` ամբողջ քաղաքում արդեն իրականացվել է աղբահանություն, մինչդեռ Բաղրամյան պողոտայի այն հատվածում, որտեղ ցուցարարներն են, աղբահանություն դեռ չի կատարվել:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մոտեցավ ցուցարարներին և, նախ դիմելով Մաքսիմ Սարգսյանին, ասաց. «Ինձնից լավը չլինեք, թող մի քիչ էլ ձեր ձայնը կտրվի»: Ապա նշեց՝ քանի որ նախորդ օրը ցուցարարների մի մասը բարձրացել է աղբատար մեքենաների վրա և ոչ վերահսկելի վիճակ փորձել ստեղծել, այդ իսկ պատճառով չեն թողնում, որ աղբահան մեքենաները մոտենան տարածքին:
Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ իրենք կերաշխավորեն անվտանգությունը, միայն թե մեքենաները աղբը հեռացնեն, որովհետև եթե իրենք ինքնուրույն փորձեն հեռացնել` լրացուցիչ անհարմարություններ կառաջանան: