|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարը բարձր են գնահատել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման մակարդակը և կարևորել երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացումն ու ընդլայնումը: Կողմերն անդրադարձել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական կապերի սերտացմանը և ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր: