|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շարունակում է բանակցել ցուցարարների հետ՝ համոզելով նրանց խումբ կազմել եւ հանդիպել ՀՀ նախագահի հետ: Նա նաեւ ասաց, որ արդեն բազմաթիվ ահազանգեր են ստացել քաղաքացիներից, որ խախտվում է ազատ տեղաշարժվելու իրենց իրավունքը, քանի որ Բաղրամյան պողոտան փակ է:
Սակայն ցուցարարները չեն զիջում: Նրանք փոխոստիկանապետին համոզում են նստել իրենց հետ Բաղրամյան պողոտայում: «Օսիպյան, նստիր, Օսիպյան նստիր: Օսիպյանը մերն է, Օսիպյանը մերն է»,-բացականչում են ցուցարարները:
Օսիպյանն ի վերջո տեղի տվեց, մի պահ նստեց՝ շարունակելով բանակցությունները: