|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այս օրերին փորձում է գոնե ինքն իր համար պարզել, թե քաղաքական գործունեություն սկսելու դեպքում ովքեր կմիանան իրեն: Աբրահամյանը փորձում է հասկանալ՝ արդյոք կարող է իր շուրջը հավաքել այնպիսի մարդկանց, որոնք իրեն կօգնեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնել:
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Արա Աբրահամյանն այս խնդրի մասով դիմել է նաև «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին և նրա եղբորը՝ ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանին: Սակայն Կարապետյանների կողմից մերժում է ստացել: Ավելին՝ նրանք Արա Աբրահամյանին հորդորել են նման քայլի չդիմել, քանի որ դրսից եկած մարդու նկատմամբ Հայաստանում դժվար է քվե ստանալը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։