|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր` հունիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ, 24-ամյա Սերոբ Վարդազարյանը իր վարած Opel Vectra մակնիշի 66 QQ 616 ավտոմեքենայով Դաշտավան –Դարակերտ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում, հայտնում է Shamshyan.com-ը:
Վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց, իսկ ուղևորը` համագյուղացի 23-ամյա Մհեր Գալստյանը տեղում մահացել է:
Քննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ մեքենան վարել է սթափ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Մանրամասները` այստեղ: