|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 16-ին որոշում է կայացրել «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության» գործով։ Որոշման համաձայն` «հայ փախստականի իրավունքները խախտվել են՝ Ադրբեջանում իր սեփականությանը (ԼՂ հակամարտության հետեւանքով թողնված) հասնելու հնարավորության բացակայության պատճառով»։
Դատարանը վճռել է, որ խախտվել են սեփականության պաշտպանության իրավունքը, անձնական և ընտանեկան կյանքի հարգման իրավունքը, ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը։
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դիմումատուն եղել է 1929-ին ծնված Մինաս Սարգսյանը, ով մահացել է 2009-ին։ Մինաս Սարգսյանի որդին և դուստրը ճանաչվել են գործով իրավահաջորդներ։ Հայցվոր կողմը ներկայացնում էին Ֆիլիպ Լիչը, Նարինե Գասպարյանը, Արման Ալոյանը և Վահե Գրիգորյանը։ Դիմումատուի բողոքը ՄԻԵԴ-ում այն է, որ ինքը ստիպված տեղահանվել է Գյուլիստանից, և Ադրբեջանի կառավարությունը շարունակում է մերժել նրան՝ թույլ չտալով վերադարձնել իր ունեցվածքն ու տունը։ Դիմումատուն հենվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, այն է` սեփականության պաշտպանություն, 8-րդ հոդվածի՝ անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի հարգում, և 13-րդ հոդվածի՝ արդյունավետ պաշտպանության իրավունքի վրա։