|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Վրաստանում հունիսի 14-ին ավերիչ ջրհեղեղ է տեղի ունեցել, որին, նախնական տվյալներով, զոհ է գնացել 12 մարդ, ավելի քան 20-ը անհայտ կորել են:
Yerkir.am-ը կապ հաստատեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հետ` տեղեկանալու` ջրհեղեղին զոհ գնացածների թվում կա՞ն, արդյոք, հայեր: Մեր հեռախոսազանգին պատասխանեց մի աղջիկ, ով անգամ չցանկացավ ներկայանալ: Երբ խնդրեցինք ներկայանալ, նա, ոչ ադեկվատ վարքագիծ դրսևորելով, ասաց. «Ես դեսպանության աշխատակից եմ: Դա պարտադի՞ր է, որ ներկայանամ, ես պարտավոր չեմ»:
ՀՀ դեսպան, սպորտի լեգենդ Յուրի Վարդանյանի աշխատակցուհին անգամ հրաժարվեց տեղեկություն տրամադրել ջրհեղեղից տուժած հայերի մասին, բայց «մեծահոգի» գտնվեց` հուշեց, թե որտեղից կարող ենք տեղեկատվություն ստանալ: «Կապ հաստատեք Վրաստանի կառավարության հետ»,- ասաց նա:
Խոսակցության վերջում, երբ աշխատակցուհուն բացատրում էինք, թե ինչու են իրենք այդտեղ, դեսպանատան հայ աշխատակցուհին, ասաց, որ մեկ ժամից կարող է տեղեկատվություն տրամադրել: Ահա, թե ինչ է լինում, երբ դիվանագիտական աշխատանքով «զբաղվում է» լեգենդ դարձած Յուրի Վարդանյանը: Աշխատողներն էլ այսպիսին պետք է լինեն: