|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վեց տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը փոխանցել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Դիմել եմ «Վարդաշեն» ՔԿՀ պետին, որպեսզի ինձ եւ ընկերներիս տեղափոխեն բանտախուց, քանի որ ռուսական ԿԳԲ-ն ՀՀ ԿԳԲ-ի իր գործակալների միջոցով ուզում է ինձ սպանել, մասնավորապես՝ գեներալ Արզուման Հարությունյանը, ով ոչ միայն ռուսական, այլեւ Ադրբեջանի ԿԳԲ-ի գործակալ է, եւ գիտի, որ ես տեղեկություն ունեմ այդ մասին:
Ելնելով վերը գրվածից, համոզված եմ, որ ինձ սպանելու վտանգը մինիմալի կհասցվի, եթե ես իմ երկու ընկերների հետ կալանքս կրեմ բանտախցում: Եթե նույնիսկ սպանվեմ, ընկերներս կիմանան, իսկ մյուս կալանավորները անտեղի չեն տուժի»,- ասվում է հայտարարությունում: