|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Վեդիի գետում խեղդված են հայտնաբերել երկու անչափահաս եղբայրների, որոնք, ըստ yerkir.am-ի տեղեկությունների, միակողմանի ծնողազուրկ են:
«Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Մելքոն Տալոյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ շտապօգնության կայան ահազանգ է ստացվել դեպքի վերաբերյալ, և ինքը բժիշկների խմբի հետ շտապ մեկնել է դեպքի վայր:
«Փորձում էինք միջոցառումներ ձեռնարկել՝ նրանց կյանքը փրկելու համար, բայց, ցավոք, երեխաներն արդեն մահացել էին»,- ասաց ԲԿ-ի տնօրենը:
Նշենք, որ երեխաները 9 և 7 տարեկան էին:
Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության Արարատի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի` Արարատի մարզային քննչական վարչության աշխատակիցները: Դեպքի հանգամանքները պարզվում են: