|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ հունիսի 17-ի նիստում կքննարկվի էլ.էներգիայի սակագնի հարցը: Այս մասին հայտնում է հանձնաժողովի կայքը: Նիստի օրակարգում նշվում է, որ հանձնաժողովն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6.93 դրամով` ցերեկը դարձնելով 48.78 դրամ/կՎտժ, իսկ գիշերը՝ 37.28 դրամ/կՎտժ:
Հիշեցնենք, որ «ՀԷՑ»-ն առաջարկում էր սակագները բարձրացնել` հասցնելով ցերեկային ժամերին 58 եւ գիշերային ժամերին 48 դրամի:
Նշենք, որ դեռ մեկ ամիս առաջ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ թեեւ ՀԷՑ-ի դիմումին, հանձնաժողովում հստակ որոշում կա, թե որքան պետք է թանկանա էլեկտրաէներգիան: