|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր հանրապետությունում անցկացվում է «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունը. 1860 դիմորդ է քննություն հանձնում այս առարկայից: Լրագրողների հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը նշեց, որ քննության համար հանրապետությունում 14 քննական կենտրոն է ստեղծվել, որոնցից 3-ը` Երևանում:
«Այս տարի նվազել է «Ֆիզիկա»-ից քննություն հանձնողների թիվը` հօգուտ «Կենսաբանության». «Կենսաբանություն»-ից քննություն հանձնողների թիվը 120-ով ավելացել է, 1,5 բալով աճել է նաև «Կենսաբանության» միջին գնահատականը»,- ասաց Մելիքյանը` հավելելով, որ գուցե կենսաբանությունը համեմատաբար ավելի հեշտ է յուրացնել, քան ֆիզիկան կամ քիմիան, ինչի պատճառով էլ դիմորդները նախընտրում են հենց «Կենսաբանություն» առարկայից քննություն հանձնել:
Ինչ վերաբերում է «Հայոց լեզու» առարկայի քննությանը, ապա Մելիքյանը տեղեկացրեց, որ, նախնական տվյալների համաձայն, արդյունքներն ավելի բարձր են լինելու: «Կտրվողների թիվն է քիչ, 20 ստացողների թիվը մի քիչ պակասել է, իսկ միջին գնահատականը 1 բալով բարձրացել է»,- ասաց նա: