|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ սփյուռքի, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի` պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակները: