|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր Աբովյանում քաղաքապետի ընտրություններ են:
Yerkir.am-ի թղթակիցը Աբովյանից տեղեկացնում է, որ մի խումբ լրագրողներ այցելել են թիվ 28/19 ընտրատեղամաս և հայտնաբերել են մի քանի «լրագրողների», որոնք ավելի շատ հիշեցնում էին թիկնազորի ներկայացուցիչների:
Ընտրատեղամաս մտնելուն պես լրագող ներկայացածները ոչ բարեհամբույր մոտեցում են ցուցաբերել իրական լրագրողների նկատմամբ: Նրանցից մեկը պահանջել է վկայականներն այն դեպքում, երբ ինքն անձամբ չի ունեցել որևէ վկայական, ոչ էլ անձը հաստատող փաստաթուղթ: Թիկնապահ հիշեցնող «լրագրողը» լրագրողների` ընտրատեղամաս մուտք գործելուն պես զգուշացրել է, որ պայուսակներով չառաջանան: Իրական լրագրողները «գործընկերոջից» տևական ժամանակ փորձել են պարզել, թե վերջինս որ լրատվամիջոցն է ներկայացնում: Պարզվել է` նրանք «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողներն են, իսկ նրանցից մեկը հավելել է, թե արդեն 10 տարուց ավելի է` ինչ աշխատում է այնտեղ, այնուհետեւ լքել է ընտրատեղամասը:
Վերոնշյալ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռադիկ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որն ընտրություններն անցել են առանց ընտրախախտումների: