|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Աբովյանի քաղաքապետի ընտրություններում թիվ 6 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կողմից սատարվող թեկնածու Վահագն Գևորգյանը: Ինչպես Աբովյանից հաղորդում է Yerkir.am-ի թղթակիցը, նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն Աբովյանի ապագայի:
Գևորգյանը նշել է, որ որևէ ընտրախախտում չի արձանագրել, իսկ ընտրություններում գրանցված ակտիվությունը բարձր է գնահատել: Թեկնածուն ընտրության էր եկել իր ընտանիքի անդամների հետ: Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքն անկուսակցական է, բայց իրեն սատարում են ոչ միայն ՀՀԿ-ն, այլև ԲՀԿ-ն, ինչն իրեն ավելի է պարտավորեցնում: