|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը ներկայացրեց տեսանյութ իր անվան հետ շրջանառվող սեքս-սկանդալի վերաբերյալ:
Նա նշեց, որ զերծ կմնա պարզաբանումներ տալուց այն ամենին, ինչ երևում է տեսանյութում, քանի որ գործի հետ կապված նախաքննությունը շարունակվում է և չի կարող խախտել անմեղության կանխավարկածը: «Բայց պետք է ասեմ, որ այն, ինչ կտեսնենք, նախաքննությամբ հաստատված է»,- ասաց Թոքմաջյանը:
Նշենք, որ տեսանյութում երևում են բուհի նախկին աշխատակիցները, որոնց Թոքմաջյանն ազատել է աշխատանքից` Վլադիմիր Խոեցյանը, նրա քեռին` Աշոտ Խաչատրյանը և Վահե Կիրակոսյանը:
Մանրամասները` տեսանյութում: