|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Միջազգային հեղինակավոր կայքերն անդրադարձել են Տիգրանակերտում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյուններին:
«Քրդաբնակ Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ երկու պայթյուն է տեղի ունեցել: Ավելի քան հարյուր մարդ վիրավորել է, երկուսը` մահացել: Պայթյունների պատճառները դեռ մնում են անհայտ: Նախագահ Էրդողանը կատարվածը սադրանք է որակել»,- գրել է BBC-ն, որին Թուրքիայի նախագահը մեղադրել էր սադրանքներ իրականացնելու մեջ:
The Guardian-ը, անդրադառնալով դեպքին, հիշեցրել է ԺԴԿ-ի հայտարարությունը, թե «կատարվածի հետևում կանգնած են իշխող կուսակցությունն ու նախագահ Էրդողանը»:
Հեղինակավոր Daily Mail-ն ու DEUTSCHE WELLE-ն ևս լուսաբանել են Տիգրանակերտում տեղի ունեցած պայթյունները, որոնց ընթացքում վիրավորվել էին ավելի քան 316 և զոհվել երկու մարդ: