|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Երեւան Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ դադարեցվել է «Տանդեմ Պեյմինթս» ՍՊԸ-ի հետ պայմանագրի գործողությունը՝ վերջինիս տերմինալների միջոցով «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի ծառայությունների դիմաց վարձավճարների ընդունման վերաբերյալ:
Պատճառը՝ Տանդեմ Պեյմինթս ՍՊԸ-ի կողմից պայմանագրի խախտումն է, ինչի հետեւանքով Երեւան Ջրի հանդեպ կուտակվել է զգալի դրամական պարտավորություն:
«Երեւան Ջուրը» դիմում է իր բաժանորդներին այսուհետ խուսափել «Տանդեմ Պայմինթս»-ի տերմինալներով վճարումներից, միաժամանակ տեղեկացնելով, որ արդեն իսկ կատարած վճարումները մնում են ուժի մեջ: