|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի հարկադիր կատարողը, դրսևորելով անփույթ վերաբերմունք իր ծառայության նկատմամբ և ոչ պատշաճ կատարելով իր պարտականությունները, Յուրի Մ.-ից տեղեկացված լինելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից լրացված կատարողական թերթի կրկնակի նմուշի կեղծված լինելու մասին, հարուցել է կատարողական վարույթ, որի հետևանքով Յուրի Մ.-ի շահերին անզգուշությամբ պատճառվել է էական վնաս՝ խախտվել է սահմանադրությամբ նախատեսված նրա գույքի նկատմամբ սեփականության իրավունքը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ըստ քննչական ենթակայության քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է: