Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Hayeli.am-ի տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում հրաժարական կտա ԼՂՀ Պաշտպանության բանակի ղեկավար, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Ըստ լուրերի՝ նա կտեղափոխվի Հայաստան:
Yerkir.am-ի հետ զրույցում Մովսես Հակոբյանն անդրադարձավ իր հնարավոր հրաժարականին եւ Հայաստան տեղափոխվելուն: «Զինվորականին չի թույլատրվում նման տեղեկություն տրամադրել: Դա ես չեմ որոշում»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե առաջարկ լինելու դեպքում կհամաձայնի՞ տեղափոխվել Հայաստան, նա պատասխանեց. «Որևէ բան չեմ բացառում: Դեռ կորոշենք: Մենք զինվորական ենք, ծառայության մեջ ենք և ինքներս չենք որոշում` որտեղ պետք է ծառայենք»:
Նշենք, որ, մեր տեղեկություններով ,Մովսես Հակոբյանը նշանակվելու է ՀՀ պաշտպանության փոխնախարար: Շատ հավանական է նաեւ նրա՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակվելը: