|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եգիպտոսում լույս տեսնող El Elam el Yum թերթում երկրի գահընկեց արված նախագահ Մուհամեդ Մուրսիի մասին ուշագրավ տեղեկություններ են տեղ գտել. տեղեկացնում է թուրքական T24-ը:
Կայքը տեղեկացրել է, որ հնարավոր է` Մուրսին մեկ այլ երկրի քաղաքացիություն ստանա՝ մահապատժից խույս տալու համար: Եգիպտոսի օրենքների համաձայն՝ այլ երկրի քաղաքացի լինելու դեպքում դատարանը կարող է չեղարկել մահապատժի որոշումը:
Կայքը հայտնել է նաև, որ Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» շարժումն ուսումնասիրում է՝ արդյո՞ք Եգիպտոսի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում Մուրսին մահապատժից կազատվի, թե՞ ոչ: Տեղեկությունների համաձայն՝ մասնագետները հայտնել են, որ հնարավոր է` Եգիպտոսի նախագահը Թուրքիայի քաղաքացիություն ստանա՝ մահապատժից խուսափելու համար:
Մուրսին «լրտեսություն իրականացնելու» մեղադրանքով դատարանի որոշմամբ դատապարտվել էր մահապատժի: Որոշման ի կատար ածումը հետագայում հետաձգվեց մինչև հունիսի 16-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտնել էր, որ շարունակվելու են նախաձեռնությունները՝ Մուրսիին մահապատժի ենթարկելու որոշումը չեղարկելու համար: