|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր ԱԺ-ում քնարկվում էր ֆինանսների ոլորտում 2014թ. բյուջեի կատարողականը:
ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը հարցեր ուղղեց պատասխանատուներին արտաբյուջեով կատարված աշխատանքների մասին: Հարցերին պատասխանում էին թե\' գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, թե\' ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը: Վարդան Այվազյանը չէր բավարարվում պատասխաններով ու նոր հարցեր էր ուղղում, ինչը նյարդայնացրեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին: Նա հետաքրքվեց, թե ինչո՞ւ է Վարդան Այվազյանը խորացել իրենց արտաբյուջեի հարցում և վրդովված ասաց. «Ինչքան ուզում եք, խորացեք»:
Վարդան Այվազյանն արձագանքեց. «Ես չհասկացա, թե ինչու իմ առաջ քաշած հարցն ըտենց լուրջ անհանգստություն առաջ բերեց»:
Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ եթե արտաբյուջետային միջոցները բավարար չլինեն, տվյալ շենքը չի սարքվի: «Երկուսով պատասխանում ենք, ասում եք՝ իրարամերժ բաներ կան, եթե կան, եկեք` քննարկենք, հասկանանք: Լուրջ խնդիր է դա, տարիներ շարունակ այդ թեմային մարդիկ անդրադարձել են»,- ասաց նա:
«Չգիտեմ` ինչի՞ ձեր արտաբյուջեի մասով մտածեցիք, որ ես ըտեղ եմ ուզում խորանամ կամ չխորանամ: Ընչի՞ վրովվեցիք, չհասկացա, ոչ ըսենց եմ շփվում արտաբյուջեի հետ, ոչ ընենց եմ շփվում, յա»,- պատասխանեց Այվազյանը: