|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Մեկ շաբաթից պարզ կլինի, թե որքան է լինելու էլեկտրաէներգիայի նոր սակագինը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նա ասաց, որ թեեւ դեռ ժամանակ կա` որոշում կայացնելու համար, բայց հանձնաժողովը մեկ շաբաթից կհայտնի իր դիրքորոշումը:
Լրագրողների հարցին, թե 17 դրամով սակագնի բարձրացումը տրամաբանակա՞ն է, Նազարյանը պատասխանեց, որ մի քանի բաղադրիչներ կան` սակագինը որոշելու համար, որոնցից մեկն էլ դոլար-դրամ փոխարժեքի տատանումներն են: Նա հայտնեց նաեւ, որ «որոշակի թանկացում կլինի», բայց թե ի՞նչ չափով, չի կարող ասել: Ի դեպ, Նազարյանը կանխատեսել չցանկացավ` ընդգծելով, որ «լրագրողների հետ շփվելու տառապանքը փորձ ունի»:
Հիշեցնենք, որ անցած տարի Նազարյանը կանխատեսել էր, որ էլեկտրաէներգիան չի թանկանա: Ի դեպ, ըստ նրա, թանկացումից հետո կառավարությունը որեւէ լուծում կգտնի սոցիալապես անապահով ընտանիքների համար: