|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր Սարդարապատի հուշահամալիրում Վլադիմիր Գասպարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձին, ասաց. «Լրիվ հնարավոր է, որ 20 կրակոց արձակվի, և ոչ ոք չտուժի»:
Նա նաև նշեց, որ մահափորձը բեմադրված չի եղել, դեպքի առիթով հարուցված քրեական գործով նախաքննություն է ընթանում, և այս պահին որևէ բան ասել չի կարող: Ոստիկանապետն ասաց, որ այս պահին Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հետ կապված երկու գործով էլ նախաքննություն է ընթանում, երբ ավարտվի, համապատասխան գնահատական կտրվի:
Հարցին, թե արդյո՞ք Սուրիկ Խաչատրյանը սպառնալիք չէ ՀՀ անվտանգության համար, պատասխանեց. «Ոչ, Սյունիքի մարզպետը սպառնալիք չէ»: