|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ոչ թալանին. Երեւանին միացել են Վանաձորը, Սիսիանը, Ճամբարակը, Աշտարակը
Ազատության հրապարակում այս պահին ընթանում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Հրապարակը բազմամարդ է: Մասնակիցները վանկարկում են` «Ոչ թալանին»: Ակտիվիստներից մեկը հայտնեց, որ Երեւանում կայացող ակցիային միացել են նաեւ Վանաձորը, Սիսիանը, Ճամբարակը, Աշտարակը:
ԱԺ պատգամավոր ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը վստահություն հայտնեց, որ «Եթե ճնշում լինի, իրենք կվերանայեն իրենց որոշումը: Առավել եւս որ էս վերջին օրերի ընթացքում տասնյակ այլանդակություններ են բացահայտվել»: ՀԱԿ պատգամավորը հիշատակեց տրանսպորտի ուղեվարձի թանկացման ձախողումը եւ կուտակային կենսաթոշակների դեմ բողոքի ցույցերը` որպես պայքարի լավագույն օրինակներ: