|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Արտաշատի քաղաքապետի ընտրություններում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի հիմնական մրցակից համարվող Հովհաննես Ղազարյանը՝ Գազի Հովոն, հանել է իր թեկնածությունը:
Yerkir.am-ի հետ զրույցում Հովհաննես Ղազարյանը վստահեցրեց, որ իր նկատմամբ որևէ ճնշում չի կիրառվել և իր թեկնածությունը սեփական կամքով է հանել: «Քաղաքական գործիչ էի ուզում դառնալ, չստացվեց»,- ասաց նա:
Մեր հարցին, թե ո՞վ խանգարեց դրան, Ղազարյանը պատասխանեց` ոչ ոք, ինքն ուզեց այդպես անել: Նա կրկին հերքեց, որ ճնշումներ են եղել: «Ոչ, իհարկե` ոչ, ևս մեկ անգամ` ոչ: Ինձ վրա ոչ մեկ էլ ճնշում չի գործադրել: Դուք ինձ լավ չեք ճանաչում, ինձ վրա որևէ մեկը չի կարող ճնշում գործադրել»,- վրդովված պատասխանեց նա և անջատեց հեռախոսը: