|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ես, բացի նախարար լինելուց, պատասխանատու եմ նաև ՀՀԿ-ի արտաքին հարաբերությունների համար, ուստի` զարմանում եմ, որ զարմանում են»,- լրագրողներին ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չի՞ խանգարում նախարար լինելուն նաև միջազգային քաղաքականության հարցերով զբաղվելը:
Աշոտյանի հավաստմամբ` կուսակցական գործունեությունն ամենևին էլ չի խանգարում նախարարի գործունեությանը: «Ավելին ասեմ` ես սիրում եմ այդ գործը: Կարծում եմ` կարողանում եմ համադրել նախարարի աշխատանքը կուսակցության գործունեության այդ տեսակի հետ»,- ասաց նա: