|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մայիսի 22-ին, ժամը 18.25-ին, Վարդենիսի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի փափուկ հյուսվածքների կտրած ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Համլետ Կ.-ն:
Վերջինս մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Վարդենիսի Չարենցի փողոցում՝ մետաղյա թիթեղի վրա ընկնելու հետևանքով: Ոստիկանությա ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 23-ին, ժամը 02.30-ին, 1993 թ. ծնված Անուշ Ս.-ն ներկայացել է բաժին և խոստովանական բացատրություն տվել, որ մայիսի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, բնակարանում, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է Համլետ Կ.-ի կրծքավանդակին: Անուշ Ս.-ն ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: