|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը մայիսի 24-26-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա. հայտնում է РИА Новости-ն:
Մայիսի 25-ին տեղի կունենա Մամեդյարովի հանդիպումը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:
«Կայանալիք այցը դիտարկում ենք ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսության զարգացման շարունակության համատեքստում»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Հանդիպման ընթացքում, երկկողմ հարաբերություններից բացի, կքննարկվի նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանը, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ավելի քան երկու տասնամյակ շարունակում է կարևոր դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում, և հակամարտության լուծումը Մոսկվայի համար արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
Միևնույն ժամանակ, ԱԳՆ-ն նշում է, որ ԵԱՀԿ-ն կարող է թիկունք լինել, սակայն բուն կարգավորումը կախված է կողմերից: