|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Վաղը Թուրքիայում կկայանա երթ՝ հայկական «Արմեն» ճամբար-որբանոցը հայ համայնքին վերադարձնելու պահանջով. տեղեկացնում է «Ակօս»-ը:
Երթը կազմակերպել են «Նոր Զարթօնք», «Արմեն ճամբար համերաշխություն» և այլ միություններ:
Հայկական որբանոցի ոչնչացման դեմ պայքարի մասին իրազելու համար բացված ֆեյսբուքյան էջում տարածված կոչում ասվում է. «Հայ որբերի ձեռքերով կառուցված «Արմեն» ճամբարը պայքարում է ոչնչացման դեմ: Հրանտ Դինքի ժառանգություն այս ճամբարի պաշտպանության համար մայիսի 22-ին` ժամը 19.00-ին, հանդիպում ենք Թունելում և բարձրաձայնում աշխարհում և Թուրքիայում միլիոնավոր մարդկանց պահանջը: Թող հենց հիմա վերադարձվի ճամբարը՝ առանց պայմանի»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոստացել էր անձամբ միջամտել հայկական որբանոցի ոչնչացման վերաբերյալ հարցին: