|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հարձակվող Էդգար Մանուչարյանը բաց կթողնի Ռուսաստանի ընթացիկ առաջնության մնացած հանդիպումները: Հարձակվողը չի մասնակցի նաև հունիսի 13-ին Երևանում կայանալիք Հայաստան-Պորտուգալիա հանդիպմանը:
«Ես մեկ ամիս չեմ մարզվել վնասվածքի պատճառով, ուղեղի թեթև ցնցում էի ստացել: Մարզման ժամանակ հավանաբար չդիմացա ծանրաբեռնվածությանը, աքիլեսյան գարշապարի շրջանում ցավ զգացի, բայց բժշկին խնդրեցի, որպեսզի ներարկում կատարի, ցանկանում էի օգնել իմ թիմին «Դինամո»-ի դեմ խաղում:Խաղի առաջին մեկ ժամվա ընթացքում ես ոչինչ չէի զգում, բայց երկրորդ խաղակեսում ոտքիս շրջանում ցավ զգացի, և մարզչին խնդրեցի փոխարինել ինձ: Երեկ զննում անցա, և բժիշկս հաստատեց, որ աքիլեսյան գարշապարի վնասվածք ունեմ: Բժշկի խոսքերով, միայն մեկ ամսից հետո կկարողանամ մարզվել»,-Մանուչարյանի խոսքերն է մեջբերում Eurofootball.ru-ն: