|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արդեն հայտնել ենք, որ Ադրբեջանի «Մուսավաթ»կուսակցության շտաբ-բնակարանում հացադուլ է սկսվել՝ քաղբանտարկյալների ազատ արձակելու պահանջով:
Сontact.az-ը հայտնում է, որ վաղը Բաքվում, Սումգայիթում և Ադրբեջանի շատ այլ շրջաններում մեկօրյա հացադուլ տեղի կունենա:
Ակցիան անցկացվելու է ի նշան մայիսի 12-ից կուսակցության շտաբ-բնակարանում սկսված հացադուլի մասնակիցների հետ համերաշխության:
Ակցիայի առաջին օրից դրան մասնակցում է 5 մարդ Բաքվում և մեկը՝ Մասալինի շրջանում:
Մայիսի 14-ից հացադուլի մասնակիցներին է միացել ևս երեք ակտիվիստ:
Կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ողջ երկրում մեկօրյա հացադուլի մասին որոշումը կայացվել է բազմաթիվ ակտիվիստների պահանջով: