|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մայիսի 15-ին` ժամը 16.48-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում ժամը 16.00-ից մինչև 16.30-ը տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածություններ, բանջարաբոստանային կուլտուրաներ և պտղատու այգիներ: Վնասի չափերը ճշտվում են:
Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:
***
Մայիսի 15-ին` ժամը 14.55-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի տարածքում ժամը 14.33-ից մինչև 14.48-ն ընկած ժամանակահատվածում տեղացել է կարկուտ: Վնասի չափերը ճշտվում են:
Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:
***
Մայիսի 15-ին` ժամը 14.20-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.55-ից մինչև 14.10-ը Արագածոտնի մարզի Արտենի գյուղում տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածություններ, ծիրանի և խնձորի այգիներ` մոտ 400 հա:
Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն: