|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Բոլոնիայի գագաթաժողովում քննարկվեց Բելառուսի անդամակցությանը Բոլոնիայի գործընթացին:
Հոլանդիայի պատվիրակության ներկայացուցիչը նշեց, որ հստակ չէ, թե Բելառուսն ինչ պարտականություններ է ուզում ստանձնել` Բոլոնիայի գործընթացին անդամագրվելով: «Ուստի` առաջարկում եմ ժամանակավոր հետաձգել Բելառուսի անդամակցությունը` մինչև Բելառուսի պատվիրակության ներկայացուցիչները այն ճանապարհային քարտեզը, որը մենք որդեգրել ենք, հստակ ներկայացնեն մեզ»,- ասաց նա:
Նորվեգիայի, Շվեդիայի, Իսրայելի պատվիրակությունների ներկայացուցիչները նշեցին, որ աջակցում են Բելառուսի անդամակցությանը:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ չկա նման փորձ, որպեսզի պայմանական անդամակցություն լինի, ուստի անհրաժեշտ է, Բելառուսի անդամակցությունն ընդունելով, հետևել հետագայում ճանապարհային քարտեզի դրույթների կատարմանը: