|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անթալիայում մայիսի 13 -14-ը կանցկացվի ՆԱՏՕ-ի հավաք:
Ըստ Sabah-ի՝ Թուրքիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ հավաքի առաջին նիստը կսկսվի Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի բացման խոսքով:
Բացի դաշնային երկրների 28 ԱԳ նախարարներից, հավաքին կմասնակցեն նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Մակեդոնիայի և այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Կայքի հաղորդմամբ՝ հավաքին հնարավոր է մասնակցեն նաև ԵՄ ներկայացուցիչներ ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Աֆղանստանում հատուկ ներկայացուցչի օգնականը:
Հայտնում են նաև, որ ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովը կանցկացնի նիստ, որի ընթացքում կքննարկվեն զարգացումները Ուկրաինայում: Նիստից հետո կհրապարակվի զեկույց: