|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր նոր դեսպան է նշանակել Ջուդիթ Ֆարնուորթին, ով այս պաշտոնում գործող դեսպան Քեթրին Լիչին կփոխարինի 2015 թվականի սեպտեմբերին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
«Ես շատ ուրախ եմ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնում նշանակվելու առնչությամբ: Մեծ առավելություն է ծառայել մի երկրում, որն ունի այսքան հարուստ պատմություն և մշակույթ»,- նշել է Ֆարնուորթը` հավելելով, որ իր դիվանագիտական ծառայության ընթացքում աշխատելու է Հայաստանի կառավարության հետ` Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար:
Ֆարնուորթը, ով հետխորհրդային և կենտրոնական Եվրոպայի երկրների մասնագետ է, ներկայում զբաղեցնում է Ղրղզստանում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնը: Նախկինում նա դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել Ուկրաինայում, Չեխիայում, Լատվիայում:
Մանրամասները՝ այստեղ: