|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 10-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ օպերատիվ բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտից, «ԲԻԴ» մակնիշի տաքսի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդին` 1987 թ. ծնված Կարեն Խ.-ին, և ուղևորին` 1987 թ. ծնված Արթուր Ն.-ին:
Խուզարկությամբ Արթուր Ն.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է ստվարաթղթե փաթեթ, որի մեջ առկա էր շագանակագույն յուրահատուկ հոտով զանգված և պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր նույնանման զանգված: Նշանակվել են դատանյութագիտական և դատաթմրաբանական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: