|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 9-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Գ. Լուսավորչի փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակում դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում վիճաբանել է 1965 թ. ծնված Ահարոն Կարապետյանի հետ և բռունցքով հարվածել նրան: Տուժողը կորցնելով հավասարակշռությունը՝ գլխով դիպել է պատին և մահացել: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն:
Ի լրումն
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ նշված մարմնական վնասվածքը հացրել է 1968 թ. ծնված Հրանտ Ի.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 09.50-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն