|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում Երևանի «Փյունիկ»-ը Գյումրիում 2:0 հաշվով հաղթեց «Շիրակ»-ին: Երևանյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Զավեն Բադոյանը 59' և Նարեկ Ասլանյանը 81': Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ը միավորների քանակը հասցրեց 54-ի, և առաջնության ավարտից 3 տուր առաջ 2-րդ տեղում ընթացող «Ուլիս»-ին գերազանցում է 8 միավորով: Հարկ էնշել, որ Սարգիս Հովսեփյանի թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «ԳանձասարԿապան»-ին: Միակ գոլը 64-րդ րոպեին հեղինակեց Արամ Բարեղամյանը:
Հիշեցնենք, որ 25-րդ տուրի 2 հանդիպում տեղի էր ունեցել երեկ:
Այս տուրից հետո թիմերը մրցաշարային աղյուսակում դասավորվեցին հետևյալ հերթականությամբ.
|
N |
Թիմեր |
Խ |
Մ |
|
1. |
Փյունիկ |
24 |
54 |
|
2. |
Ուլիս |
25 |
46 |
|
3. |
Շիրակ |
25 |
45 |
|
4. |
Միկա |
25 |
34 |
|
5. |
Ալաշկերտ |
25 |
31 |
|
6. |
Գանձասար Կապան |
24 |
28 |
|
7. |
Բանանց |
25 |
26 |
|
8. |
Արարատ |
25 |
9 |