|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հաղթանակներն ամենակարևոր հանգրվանն են, որպեսզի մենք միավորվենք և ցույց տանք, որ կարող ենք պաշտպանել ինքներս մեզ. yerkir.am-ի հետ զրույցում, շնորհավորելով Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ, նման կարծիք հայտնեց դերասան, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը:
Նրա կարծիքով` մեր ազգային նպատակը պետք է լինի` լինել ուժեղ և չվախենալ ոչ մեկից, որովհետև հարցն այն չէ` որքա՞ն մեծ է երկիրը, այլ` ժողովրդի մեջ իշխո՞ւմ է հաղթողի մտածելակերպը, հոգում ունե՞նք հաղթողի կարգավիճակ:
«Այո, մենք հաղթող ժողովուրդ ենք և հաղթողի հոգեբանություն ունենք, երիտասարդներն էլ ունեն: Ինչքան սերունդները փոխվեն` ավելի ու ավելի կամրապնդվի այդ զգացողությունը, վկան էլ վերջին իրադարձություններն են` Վատիկանում Հռոմի պապի ելույթը, Նարեկացուն սրբադասելը, ապրիլի 24-ին հայաստանյան միջոցառումները»,- ասաց Էլբակյանը: