|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առիթով և անհայտ զինվորի շիրիմին ծաղիկներ դնելու համար 76-ամյա թոշակառու Գրիգորի Տեփոյանը որոշել է ոտքով ուղևորվել Մոսկվա: Նա արդեն Մոսկվայից ոչ հեռու է. հայտնում է Вести-ն:
Թոշակառուն նման որոշում է կայացրել դեռևս 1 տարի առաջ, սակայն կինն ու դուստրը թույլ չէին տալիս, և նա ստիպված է եղել խորամանկության գնալ:
Մարտի 22-ին, երբ բոլորը քնել են, նա թաքուն լքել է Երևանի իր տունը և մեկնել ավտոկայան, իսկ այնտեղից ուղևորվել Վրաստան՝ իր հայրական տունը:
Հենց վրացական Ալասթյան գյուղից է նրա հայրը մեկնել ռազմաճակատ: Այնտեղից էլ Գրիշա պապը սկսել է իր ճանապարհը՝ Հարավային Օսիա, Կրասնոդարի, Ռոստովի, Վորոնեժի, Տուլայի շրջաններ: Օրական նա քայլել է 40-50 կմ, ամեն 2 ժամը մեկ՝ հանգստացել:
Մոսկվայում նրան կդիմավորի հարազատ թոռնիկը:
Մանրամանսերը ՝ տեսանյութում: