|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քիչ առաջ է դուրս եկել դատախազությունից, որտեղ հետաքրքրվել է Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու հնարավորությամբ:
Նա նախ նշեց, որ երեկ 37 պատգամավոր միացել է այն ստորագրահավաքին, որով խնդրում են փոխել Գոհար Ենոքյանի կալանքը` խափանման միջոցը: Դրան կցված են եղել Ենոքյանի վատթար առողջական վիճակի մասին բժշկական տեղեկանքներ:
«Այսօր հարկ համարեցի գլխավոր դատախազին անձամբ ներկայացնել Ենոքյանի առողջական վիճակը: Ասեմ, որ իրավական խնդիրներին բացարձակապես չենք անդրադարձել, խոսել ենք այն մասին, որ այսօր` 17:40-ին, երբ կլրանա նրա կալանքի 72 ժամը, խափանման միջոցը կփոխվի: Ես տպավորություն ստացա, որ գլխավոր դատախազը նույնպես մտահոգ էր նրա առողջական վիճակով, և ես գրեթե լիահույս եմ, որ տիկին Ենոքյանը կլինի ազատության մեջ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: